«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Թուրքիայում քրդամետ կուսակցության 51 անդամ է ձերբակալվել

Թուրքիայում քրդամետ կուսակցության 51 անդամ է ձերբակալվել
20.11.2016 | 20:06

Թուրքիայի Մարդին քաղաքում մեկ օրում ձերբակալվել է քրդամետ դեմոկրատական շրջանների կուսակցության (DBP) 51 անդամ, 20-ի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել` գրում է թուրքական diken.com.tr կայքը: Ձերբակալվածները կասկածվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու մեջ:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավարևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ